Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող 06-007-0342-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.0516 հա մակերեսով, Գերմանական Կարմիրխ խաչի փողոց թիվ 48 հասցեում գտնվող հողամասը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանինի որոշում է` 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող 06-007-0342-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.0516 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, Գերմանական Կարմիր խաչի թաղամաս թիվ 48 փոստային հասցեում գտնվող հողամասը: Մեկնարկային գին սահմանել՝ 970000 /ինը հարյուր յոթանասունհազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |