Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հինք ընդունելով համայնքի ավագանու 12 .09 2023թ. թիվ 88-Ա որոշումը, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Ստեփանավան համայնքի ավագանու 12.09.2023թ. թիվ 88-Ա որոշման հիմքեր բաժնի 1-ին պարբերության «սեփականություն հանդիսացող» բառերից հետո խմբագրել հետևյալ բովանդակությամբ. 06-007-0265-0052 կադաստրային ծածկագրով, 11.10.2023թ. տրված թիվ 11102023-06-0078 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով գրանցում ստացած, 0.06563 հա մակերեսով, Հ. Ավետիսյան 1-ին փողոց թիվ 40/1 հասցեում գտնվող հողամասը:
2. Ստեփանավան համայնքի ավագանու 12.09.2023թ. թիվ 88-Ա որոշման 1-ին կետում «նպատակային նշանակության» բառերից հետո գրառված «բնակելի» բառը փոխարինել «հասարակական» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: