Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 մարտի 2023 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 06-007-0156-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով Անգին Վարազդատի Մուրադյանի կողմից ներկայացված 17.02.2023թ. թիվ Մ-160 դիմումը, 16.02.2022թ թիվ Ստ-77 արխիվային քազվածքը, 21.01.2023թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, գրանցամատյան թիվ 158, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-ին և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ որոշում եմ.

1. Վերականգնել Ստեփանավան համայնքի քաղաք Ստեփանավան 06-007-0156-0005 կադաստրային ծածկագրում գտնվող 599.8 քմ բնակելի կառուցման հողամասի հողհատկացման հիմքերը՝

ա/ Ստեփանավան համայնքի քաղաք Ստեփանավան 06-007-0156-0005 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը 599.8 քմ

բ/ հաստատել հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 599.8 քմ մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք անհատույց սեփականության իրավունքով հատկացնել՝ Անգին Վարազդատի Մուրադյանին: Հողամասում առկա է 1992թ. կառուցված 138.79 քմ ներքին մակերեսով անավարտ բնակելի տուն։

3. Վերը նշված անշարժ գույքին 4-րդ միկրորջան, 12-րդ փողոց 13 փոստային հասցեի փոխարեն տրամադրել նոր փոստային հասցե՝ մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Թոդորի փողոց, 15 հողամաս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner