Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում խոր էտի պատճառով չորացել է թվով 11 (տասնմեկ) ծառ: Ստեփանավան համայնքի ղեկավարի 03.12.2020թ. 93/1 կարգադրությամբ չորացած և իրենցից վտանգ ներկայացնող ծառերը հաշվառելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի անդամների կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թվով 11 (տասնմեկ) ծառ չորացել են և վտանգ են ներկայացնում անցորդների և քաղաքային զբոսայգում զբոսնողների համար: Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 03.12.2020թ. 93/1 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 11.12.2020թ. արձանագրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանի որոշում է. 1. Թույլատրել հատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող թվով 11 (տասնմեկ) չորացած ծառերը: |