Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողը:
Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ 18.04.2023թ. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18042023-06-0021 վկայականը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը՝
• Ստեփանավան համայնքի 06-007-0116-0034 ծածկագրով, Ռումինական փողոց 30/5 հողամաս հասցեում գտնվող 0.0245 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, մեկնարկային գին սահմանել հողի կադաստրային արժեքը՝ 300000 /երեք հարյուր հազար / ՀՀ դրամ: |