Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով թիվ ԼՎ-93 լեռնահատկացման ակտը, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի վարչական սահմաններում գտնվող Ստեփանավան համայնքի սեփականություն հանդիսացող 06-106-0134-0055 կադաստրային ծածկագրի 0.4358հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտը, 06-106-0134-0054 կադաստրային ծածկագրի 0.6831 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտը, 06-106-0134-0045 կադաստրային ծածկագրի 14.5249 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտը, 06-106-0134-0047 կադաստրային ծածկագրի 4.41672հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտը, 06-106-0134-0051 կադաստրային ծածկագրի 18.4709 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտը, 06-106-0134-0036 կադաստրային ծածկագրի 0.30055 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը, 06-106-0134-0032 կադաստրային ծածկագրի 0.0141 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտը, 06-106-0134-0034 կադաստրային ծածկագրից 0.13724 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտը, 06-106-0134-0035 կադաստրային ծածկագրից 0.12047հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտը, 06-106-0134-0042 կադաստրային ծածկագրի 2.1254 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը, 06-106-0134-0043 կադաստրային ծածկագրի 0.27757 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության: Ընդամենը Ստեփանավան համայնքի սեփականություն հանդիսացող փոփոխվող հողամասերի թիվը կազմում է 41,50675 հա:
2. Համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխման առաջարկության վերաբերյալ կազմված հողաշինարարական գործը ներկայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման ՀՀ Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը: