Հիմք ընդունելով Վրեժ Ասքանազի Ասատրյանի կողմից 10.12.2024թ. ներկայացված թիվ Ա-1426 դիմումը՝ Լոռու մարզ ք. Ստեփանավան Անտառային 31ա հասցեում 2018 թվականին ինքնակամ կառույցված շինությունները օրինականացնելու մասին խնդրանքը, 24.08.2005թ. թիվ 1232900 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 30.12.2023թ. թիվ 2023RTYA9E ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 16.12.2023թ. կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոցմամբ սահմանված կարգով ՝ որոշում եմ.
1. Օրինականացնել Լոռու մարզ ք. Ստեփանավան Անտառային 31ա հասցեում գտնվող, Վրեժ Ասքանազի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող, 06-007-0059-0002 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.03985 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 46.89 քմ ներքին մակերեսով, բաց պատշգամբը՝ 11.16 քմ մակերեսով, բնակելի տունը` 49.38 ներքին մակերեսով, բաց պատշգամբը՝ 12.38 քմ մակերեսով, ծածկը՝ 21․46 քմ մակերեսով, ծածկը՝ 17,96 քմ մակերեսով:
2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 46.89 քմ ներքին մակերեսով բնակելի տան համար 78447 յոթանասունութ հազար չորս հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ, 11.16 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 18671 /տասնութ հազար վեց հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ, 49.38 քմ ներքին մակերեսով բնակելի տան համար 82613 /ութսուներկու հազար վեց հարյուր տասներեք/ ՀՀ դրամ, 12.38 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 20712 /քսան հազար յոթ հարյուր տասներկու/ ՀՀ դրամ, 21.46 քմ մակերեսով ծածկի համար 35903 /երեսունհինք հազար ինը հարյուր երեք/ ՀՀ դրամ, 17.96 քմ մակերեսով ծածկի համար 30048 /երեսուն հազար քառասունութ/ ՀՀ դրամ: Ընդամենը վճարվելիք գումարը կազմում է 266394 /երկու հարյուր վաթսունվեց հազար երեք հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:
3. Հողամասի սահմանները և հողամասում առկա շինությունների տեղադիրքերը որոշվում են «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: