1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո մինչ օրս շարունակվում են գերմանական Կարմիր Խաչի Նոր-Ուլմի տարածաշրջանի և Ստեփանավան համայնքի կապերը: Իրականացվելու է հումանիտար աջակցության նոր ակցիա, որի համար անհրաժեշտ է գումար հատկացնել ճանապարհածախսի և մաքսազերծման գործընթացը կազմակերպելու համար: Ելնելով վերոհիշյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով համայնքի ավագանին որոշում է`
- Մարդասիրական աջակցության ծրագրի ուղղությամբ կատարվող ճանապարհածախսի և մաքսազերծման աշխատանքներն իրականացնելու համար «Ստեփանավան» հիմնադրամին համայնքի բյուջեից հատկացնել 1.8 մլն ՀՀ դրամ:
|