Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



21 հոկտեմբերի 2024 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 06-007-0338-0002 ԾԱԾԿԱԳՐԻ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0.12692 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշումը, Ստեփանավան համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 17.05.2024թ. թիվ 46-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 21.05.2024թ, թիվ 266-Ա որոշումը, «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը՝ որոշում եմ.

  1.   ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0338-0002 ծածկագրի տակ գտնվող հողամասից առանձնացված 0.12692 հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հաստատված գործառնական նշանակությունից, համաձայն Ստեփանավան համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 17.05.2024թ. թիվ 46-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 21.05.2024թ, թիվ 266-Ա որոշումը փոխադրել բնակելի կառուցապատման գործառնական  նշանակության  հողամասերի  ֆոնդ:
  2.  Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
  3. Ճանաչել 0.12692 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքը:
  4. Հողամասի սահմանները որոշվում են «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի ըստ 2024SNPTUY հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի ծածկագրի:
  5. Վերը նշված հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք,  ք. Ստեփանավան Սարալանջ թաղամասի 1-ին փողոց թիվ 8:
  6. Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
  7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՐԱՀԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner