Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական 24.07.2019թ. թիվ 60 դրական եզրակացությունը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` Հայաստանի Հանրապետության Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 06-051-0036-0077 ծածկագրով 1.8348 հեկտար բնակավայրի այլ հողատեսքի և 06-051-0036-0086 ծածկագրով 0.8821 հեկտար բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի` շշալցման գործարան կառուցելու նպատակով, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբեկտների նպատակային նշանակության, արդյունաբերության հողերի գործառնական նշանակության: |