Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով՝ Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 17.05.2024թ. «ԲՈՒԴՈ-ՇԻՆ մարտարվեստի ֆեդերացիա հասարակական կազմակերպությանը դրամական աջակցություն տրամադրելու մասին» թիվ 45-Ա որոշումը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |