Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ 11.09.2018թ. N 11092018-06-0060, 27.12.2018թ. N 27122018-06-0055, 27.12.2018թ. N 27122018-06-0050 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները և ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, համայնքի ավագանին որոշում է`
1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (528 ՀՀ դրամ):
• Ստեփանավան համայնքի 06-007-0312-0009 ծածկագրի Բաղրամյան փողոց 183/3 հասցեում գտնվող 0.01704 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
• Ստեփանավան համայնքի 06-007-0008-0066 ծածկագրի Բաղրամյան փողոց 67/8 հասցեում գտնվող 0.002967 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
• Ստեփանավան համայնքի 06-007-0008-0065 ծածկագրի Բաղրամյան փողոց 67/6 հասցեում գտնվող 0.003 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը: