Այսօր: Կիրակի, 19 Հոկտեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 22
 
Համար 22Ամսաթիվ 01/10/2025 11:00
Վարող ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակԸՆԴԼԱՅՆՎԱԾՆկարագրություն *աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի նախաձեռնությամբ համայնքապետարանի նիստերի դահլիճում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումը համայնքապետարանի աշխատակիցների հետ: Համայնքի ղեկավարը նախ ներկայացրեց համայնքապետարանի նոր աշխատակիցներին՝ մաղթելով նրանց նորարարական գաղափարներով լի արդյունավետ աշխատանք և նախաձեռնողականություն: Այնուհետև յուրաքանչյուր բաժնի աշխատակից հանդես եկավ հաշվետվությամբ, որի նպատակն է վերլուծել աշխատակիցների աշխատանքային պարտականությունները, գնահատել նրանց զբաղվածությունն ու արձանագրված արդյունքները։ Արմեն Գրիգորյանն աշխատակազմի տարբեր բաժինների աշխատանքներում կարևորեց հատկապես համայնքի զարգացման Ռազմավարական ծրագրի առանցքային դերը՝ ընդգծելով դրա հիման վրա աշխատանքներն իրականացնելու անհրաժեշտությունը։ Համայնքի ղեկավարը լսեց բոլորին, հանդես եկավ դիտարկումներով և հանձնարարականներով, որոնք թույլ կտան առաջիկա տարվա աշխատանքները կազմակերպել առավել համակարգված և արդյունավետ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner