Հիմք ընդունելով Լաուրա Միսակի Ներսիսյանի կողմից ներկայացված դիմումը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011W9ANGH6 ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Լոռու մարզի, համայնք Ստեփանավանում, ք. Ստեփանավանում գտնվող, 06-007-0043-0017 կադաստրային ծածկագրով հողամասին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Մ. Գորկու փողոց 16/1 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: