Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 52-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 10.04.2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 31-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ստեփանավան համայնքին համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 2135883 վկայականի սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Միլիոնի փողոց թիվ 70 հասցեում գտնվող դպրոցի շենքի 19.0 քառակուսի մետր տարածքը վարձակալության իրավունքով պատկանում է ՀՀ արդարադատության նախարարությանը, իսկ 19.2 քառակուսի մետր տարածքը վարձակալության իրավունքով պատկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը:       Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 686-րդ, 687-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է

1. Ստեփանավան համայնքին համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 2135883 վկայականի սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Միլիոնի փողոց թիվ 70 հասցեում գտնվող դպրոցի շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 557.0 քառակուսի մետր, որից 518.8 քառակուսի մետրը տարածքը բացառապես պետական կրթական ծրագրեր իրականացնելու համար անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ին:

2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner