Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արթուր Հարությունյանի2024 թվականի հոկտեմբերի 17-իհայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով Ստեփանավան համայնքի ավագանու 23.01.2024թ. թիվ 03-Ն որոշմամբ` որոշում եմ.
- Ստեփանավան համայնքի Աշոտ Երկաթ մայրուղի թիվ 1 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Արթուր Հարությունյանի հայտը բավարարել և նրան տալ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազի վաճառքի թույլտվություն 01.01.2024-31.12.2024թթ. ընթացիկ տարվա համար:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ. Մովսիսյանին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|