11.12.2018 թվականին տեղի ունեցած հրդեհի հետևանքով ծխախեղդ են եղել և մահացել Արման Վահեյի Հակոբյանի ընտանիքի անդամները: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 21-Ա որոշմանը համապատասխան համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեփանավան համայնքի բյուջեից Արման Վահեյի Հակոբյանին հատկացնել սոցիալական օգնություն 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: |