Հիմք ընդունելով Մուշեղ Սարգսի Սիանոսյանի կողմից ներկայացված 04.10.2024թ թիվ Ս-1143 դիմումը, 01.08.2024թ. թիվ 01082024-06-0064 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Փոփոխված համարել՝ ՀՀ Լոռու մարզի համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան 06-007-0342-0004 կադաստրային ծածկագրով, Երիտասարդական փողոց թիվ 46 հողամաս հասցեում գտնվող 0.06108 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: