Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Տանյա Ավագյանի 2024 թվականի նոյեմբերի 20-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով և Ստեփանավան համայնքի ավագանու 23.01.2024թ. թիվ 03-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Ստեփանավան համայնքի Գ. Նժդեհ փողոց թիվ 21 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Տանյա Ավագյանի հայտը բավարարել և նրան տալ ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի համար՝ 01.10.2024-31.12.2024թթ.:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ. Մովսիսյանին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: