Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 13.12.2013թ. թիվ 54-Ն որոշումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և հաշվի առնելով, որ հողերի նպատակային նշանակության փոփոխման ժամանակ սխալ է նշվել 2.7 հա և 3.7 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերի գործառնական նշանակությունը Ստեփանավան համայնքի ավագանի որոշում է.
1. 13.12.2013թ.N 54-Ն որոշման 2-րդ կետի հավելվածում նշված 3.7 հա խոտհարքի գործառնական նշանակությունը փոխարինել արոտավայրի, իսկ 2.7 հա արոտավայրից 1.881 հա-ը 5-րդ կարգի վարելահողի, 0.819 հա 2-րդ կարգի խոտհարքի:
2. ՀՀ վարչապետի 2009թ.-ի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի փոփոխությանը և մի քանի հատվածների տարածքների գոտիավորման նախագծի վերաբերյալ տրված դրական եզրակացության մեջ հիմք ընդունել սույն որոշման 1-ին կետով նշված հողերի նպատակային և գործառնական նշանակությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: