«Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի համապատասխան, համայնքի ավագանին որոշում է`
1. Ստեղծել Ստեփանավան համայնքի ղեկավարին կից քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմին հետևյալ կազմով`
1. Միքայել Ղարաքեշիշյան- Ստեփանավան համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ
2. ԼևոնՔալանթարյան- Ստեփանավան համայնքի ղեկավարի խորհրդական, խորհրդի նախագահի տեղակալ
3. Հրահատ Աբրահամյան-Ստեփանավան համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, արտակարգ իրավիճակների, տրանսպորտի և առևտրի բաժնի պետ, խորհրդի քարտուղար
4. Արթուր Սարգսյան-Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան
5. Յուրիկ Մատինյան-Ստեփանավանի համայնքապետարանի գլխավոր մասնագետ-ճարտարապետ
6. Ռաֆայել Սիմոնյան-Ստեփանավան համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, արտակարգ իրավիճակների, տրանսպորտի ևառևտրի բաժնի առաջին կարգի մասնագետ
7. Էդգար Սահրադյան - համայնքի ավագանու անդամ (համաձայնությամբ)
8. Հայկ Գրիգորյան- համայնքի բնակիչ (ՀԷՑՓԲԸ Դեբեդ մասնաճյուղի Ստեփանավան ցանցի աշխատակից համաձայնությամբ)
9. Արմեն Առաքելյան- փրկարար ջոկատի հրամանատար (համաձայնությամբ)
10.Արթուր Քալանթարյան- «Տրիտոն» ՍՊԸ տնօրեն (համաձայնությամբ):
11. Արթուր Սուքիասյան- համայնքի ավագանու անդամ (համաձայնությամբ)
2. Խորհրդին՝ գործունեությունը իրականացնել համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 15-ի համայնքի ղեկավարին կից, Ստեփանավան համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին N 14-Ա որոշմամբ սահմանված կարգով:
3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 08 հունիսի 2016թ. «Ստեփանավան համայնքի ղեկավարին կից խորհուրդ ստեղծելու մասին» 22-Ն որոշումը