«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան համայնքի ավագանին որոշում է` 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու կանոնակարգը՝համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ Ստեփանավան համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 11-ի «Ստեփանավան համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 20 -Ն որոշումը:
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ Կաթնաղբյուր համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 23-ի «Կաթնաղբյուր համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 26 որոշումը:
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ Ուրասար համայնքիավագանու 2017 թվականի ապրիլի 12-ի «Ուրասար համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 5-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |