«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոց և ժամանցային կենտրոն» ՀՈԱԿ-ի սաները մասնակցում են սպորտի ոլորտի բազմաբնույթ մրցույթների և առաջնությունների։ Մեր սաները ունենում են հաջողություններ և նվաճումներ, որի համար ցանկալի է տալ խրախուսումներ։ Մշակվել է համապատասխան ձևաչափ մարզիչներին և հաղթող սաներին դրամական խրախուսում հատկացնելու համար։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օերնքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոց և ժամանցային կենտրոն» ՀՈԱԿ-ի մարզիչներին և սաներին Հայաստանի, Միջազգային, Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին մասնակցելու և հաղթանակներ գրանցելու դեպքում խրախուսել դրամական պարգևով՝ համաձայն հավելվածի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |