Հիմք ընդունելով Ալիսա Սարգսի Ղուկասյանի կողմից ներկայացված 05.11.2024թ. թիվ Ղ-1275 դիմումը, «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» Ա/Ձ -ի կողմից տրամադրված տեղագրական հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 06-007-1490-0002 կադաստրային ծածկագիրը առկա չէ ՀՀ կառավարության 27 ապրիլի 2006 թվականի N 570-Ն որոշման հավելվածներում, և այդ ծածկագրի հողամասի վրա մինչև 2006 թվականը կառուցված է եղել բնակելի տուն, ղեկավարվելով՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ-ի թիվ 186-ն հրամանով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով` որոշում եմ.
1. 06-007-1490-0002 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։