2022 թվականի դեկտեմբերի 12-ին «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը՝ որպես վերադաս պատվիրատու, ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի թիվ 526-Ն որոշմամբ ընդունված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 15-րդ գլխի դրույթներով կենտրոնացված եղանակով էլեկտրոնային աճուրդի միջոցով կազմակերպել է Ստեփանավան համայնքի թիվ 1, 3, 4 և «Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանակապարտեզ» մանկապարտեզներ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների համար 35 (երեսունհինգ) չափաբաժնով սննդամթերքի ձեռք բերման գնման ընթացակարգ, որի արդյունքում 14 (տասնչորս) չափաբաժնի մասով կնքվել է պայմանագիր, իսկ 21 (քսանմեկ) չափաբաժնի մասով գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած։
2023 թվականի հունվարի 19-ին հայտարարվել է սննդամթերքի ձեռքբերման երկրորդ գնման ընթացակարգ 20 (քսան) չափաբաժնով, որի արդյունքում մեկ չափաբաժնի մասով կնքվել է պայմանագիր, իսկ 19 (տասնինը) չափաբաժինների մասով գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած:
Հաշվի առնելով վերոգրյալը Ստեփանավան համայնքի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքը բնականոն կարգով կազմակերպելու համար խիստ անհրաժեշտություն է առաջացել սննդամթերքի ձեռքբերումը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին՝ յուրաքանչյուր մանկապարտեզի համար սննդամթերքի ձեռքբերման գործընթացը իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |