Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 60-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժ/պ Արարատ Չերքեզյանը և խնդրել, որ կազմակերպության աշխատանքները բարելավելու, նրա կանոնադրական պարտավորությունների պատշաճ կատարմանն աջակցելու և աշխատանքները ավելի լավ ու հարմարավետ կատարելու նպատակով կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Թումանյան փողոց 18 ա հասցեում գտնվող անշարժ գույքը։
  Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-687-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է.

1. Ստեփանավան համայնքին համաձայն՝ անշարժ գույքի սեփականաության (օգտագործման) իրավունքների գրանցման N 2502979 ՀՀ վկայականի սեփականության իրավունքով պատկանող, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Թումանյան փողոց 18 ա հասցեում գտնվող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին, ի դեմս տնօրենի ժ/պ Արարատ Չերքեզյանի։
2. ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։ 3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner