Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-րդ մասի` Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 24-ի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին թիվ 05-Ա որոշումը.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: |