Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 46.2 կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ և 76-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով Ստեփանավան համայնքիգլխավորհատակագիծը,Ստեփանավանհամայնքիավագանինորոշումէ`
- Հաշվի առնելով Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը և այն հանգամանքը, որ 06-007-0105-0001 ծածկագրից համաձայն §ՄԵԼ ԵՎ ՄԻԼ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ¦ ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերի առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0.002 հա և 0.002 հա հողամասերը ընդգրկված են ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի N 570-Ն որոշմամբ համայնքին սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, փոփոխել վերը նշված հողամասերի գործառնական նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակությունից, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
- Հողամասերը դասվում են ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
- Հողամասերի նկատմամբ սահմանված կարգով համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, համաձայն ՀՀ կառավարության 12.04.2006թ. թիվ 286 որոշման 46.2 կետի հողամասերը տրամադրել կառուցապատման իրավունքով, ավտոտնակ տեղադրելու համար:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|