|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հունիսի 2025 թվականի N 56-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՆԻՍ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՓՈՂՈՑ 1 ՏՈՒՆ 5 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՄԱՆ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Արմանիս վարչական բնակավայրի բնակիչ Արման Անտոնյանը և ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոց և ժամանցային կենտրոն» ՀՈԱԿ-ի՝ տնօրեն Արտակ Սաքանյանը խնդրելով մարզադպրոցի սան՝ Համլետ Անտոնյանին աջակցել, որպեսզի Իտալիայի Վենետիկ քաղաքում մասնակցի Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը, ճանապարհավճարի և կեցության համար անհրաժեշտ է 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Ըմբշամարտի մարզիկ Համլետ Անտոնյանի ծնողին՝ Արման Անտոնյանին, որդու Եվրոպայի ըմբշամարտի ազատ ոճի առաջնությանը մասնակցելու համար հատկացնել 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ ճանապարհավճարի և կեցության համար։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -12 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|