Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 դեկտեմբերի 2024 թ.

«ԴԻԱՄԱՆԹ» ՍՊԸ-ԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  10.04.2023թ.-ին «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը, ի դեմս համայնքի ղեկավար Ա.Գրիգորյանի (այսուհետ՝ Պատվիրատու), մի կողմից և «ԴԻԱՄԱՆԹ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Ա.Ղազարյանի (այսուհետ՝ Կապալառու), մյուս կողմից, կնքել են ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աղայան 1-ին և 2-րդ նրբանցքների, 409 Դիվիզիա նրբանցքի և Նելսոն Ստեփանյան փողոցների հիմնանորոգում տուֆե սալարկումով աշխատանքների կատարման գնման (ՀՀ-ԼՄՍՀ-ՀԲՄԱՇՁԲ-23/04) պայմանագիր, որի համաձայն՝ Կապալառուն ստանձնել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աղայան 1-ին և 2-րդ նրբանցքների, 409 Դիվիզիա նրբանցքի և Նելսոն Ստեփանյան փողոցների հիմնանորոգում տուֆե սալարկումով աշխատանքների կատարման պարտավորությունը:
  Կապալառուի կողմից չեն պահպանվել պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելված թիվ 2-ով սահմանված օրացույցային գրաֆիկով և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2340-Ա որոշմամբ նախատեսված ժամկետները:
  «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը, ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ-ԼՄՍՀ-ՀԲՄԱՇՁԲ-23/04 ծածկագրով պայմանագրի 3.1.4-րդ և 8.11-րդ կետերի պահանջներով, 28.11.2024թ.-ին պայմանագրի միակողմանի լուծման վերաբերյալ հայտարարությունը հրապարակել է տեղեկագրում և նույն օրն այն ուղարկել մասնակցին:
  «ԴԻԱՄԱՆԹ» ՍՊԸ-ին առաջարկվել է տասնօրյա ժամկետում տուժանքի ձևով, որպես պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովում ներկայացված որակավորման և պայմանագրի ապահովումները՝ 25723750 (Քսանհինգ միլիոն յոթ հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ և 12991793 (Տասներկու միլիոն ինը հարյուր իննսունմեկ հազար յոթ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ փոխանցել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի 900255101140 հաշվեհամարին: «ԴԻԱՄԱՆԹ» ՍՊԸ-ի կողմից որակավորման և պայմանագրի ապահովումները չեն վճարվել:
  Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ.

1. «ԴԻԱՄԱՆԹ» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. ՀՀ Ֆինանսների նախարարություն ներկայացնել «ԴԻԱՄԱՆԹ» ՍՊԸ-ի տվյալները՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար՝ համաձայն հավելվածի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner