ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի, Վիրահայոց մայրուղու Մ-3 միջպետական ավտոճանապարհի 157-րդ կիլոմետրին հարակից տարածքում գտնվող ձախափնյա թաղամասի փողոցները չունեն անվանումներ, որը առաջացնում է անհարմարություններ անշարժ գույքերի հասցեավորման և տեղորոշման համար, ուստի անհրաժեշտ է անվանումներ տալ փողոցներին:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը և որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 25.02.2021թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 233-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է` 1. Ստեփանավան քաղաքի 06-007-1054-0001 կադաստրային ծածկագրով փողոցի 0.2 կմ երկարությամբ հատվածն անվանակոչել Վիրահայոց մայրուղի 1-ին նրբանցք:
2. Ստեփանավան քաղաքի 06-007-1058-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող փողոցն անվանակոչել Վիրահայոց մայրուղի 2-րդ նրբանցք:
3. Ստեփանավան քաղաքի 06-007-1057-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող փողոցն անվանակոչել Վիրահայոց մայրուղի 3-րդ նրբանցք:
4. Ստեփանավան քաղաքի 06-007-1056-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող փողոցն անվանակոչել Վիրահայոց մայրուղի 4-րդ նրբանցք:
5. Ստեփանավան քաղաքի 06-007-1055-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող փողոցն անվանակոչել Վիրահայոց մայրուղի 5-րդ նրբանցք:
6. Ստեփանավան քաղաքի 06-007-1054-0001 կադաստրային ծածկագրով փողոցի 0.2 կմ երկարությամբ հատվածն անվանակոչել Վիրահայոց մայրուղի 6-րդ նրբանցք:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |