Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 09-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՅՈՒՐԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-007-0742-0005 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ 0.5 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՔԱՄՈՒ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՄԵՆ ԶԱՎԵՆԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արմեն Զավենի Մելիքսեթյանի կողմից ներկայացված դիմումը, 27.12.2018թ. N 27122018-06-0065 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով՝ §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 213, 215 և 216 հոդվածներով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ համայնքի ավագնին որոշում է`

1. Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող 06-007-0742-0005 ծածկագրի տակ գտնվող 0.5 հա հողամասը սերվիտուտի իրավունքով տրամադրել Արմեն Զավենի Մելիքսեթյանին քամու էլեկտրակայան կառուցելու համար ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

2. Արմեն Զավենի Մելիքսեթյանի հետ սահմանված կարգով կնքել սերվիտուտի պայմանագիր 10 տարի ժամկետով:

3. Սերվիտուտի իրավունքի տարեկան վճարը սահմանել 85000 ՀՀ դրամ:

4. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել Արմեն Զավենի Մելիքսեթյանի հետ պայմանագրի կնքման գործընթցաը:

5. Արգելել սերվիտուտի իրավունքով տրամադրվող հողամասը օգտագործել այլ նպատակով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՅՈՒՐԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner