Այսօր: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 նոյեմբերի 2024 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 06-007-0285-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Գևորգ Իշխանի Նասիբյանի կողմից 08.11.2024թ. ներկայացված թիվ Ն-1293 դիմումը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 03.08.2022թ. /Գործ թիվ ԼԴ1/0790/02/20/ վճիռը, ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածով, 64-րդ հոդվածով, 60-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով` որոշում եմ.

1. Քաղաքացի Գևորգ Իշխանի Նասիբյանը դիմել է համայնքապետարան, իրեն համաձայն 03.08.2022թ. /Գործ թիվ ԼԴ1/0790/02/20/դատարանի վճռի պատկանող Լոռու մարզի Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան 06-007-0285-0001 ծածկագրից տարանջատված, անասնաշենքի զբաղեցրած հողամասի հողօգտագործման իրավունքը ձևակերպելու խնդրանքով: Գևորգ Իշխանի Նասիբյանին պատկանող անասնաշենքը փաստացի զբաղեցնում է 0.17078 հա արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս, որը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերի սահմանված պահանջներին և ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ուստի ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետով վերականգնել Գևորգ Իշխանի Նսիբյանին պատկանող անասնաշենքի զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 0.17078 հա մակերեսի չափով, որը օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Գևորգ Իշխանի Նասիբյանին:
2. Հողամասի սահմանները որոշվում են «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից 26.04.2023թ. կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner