Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ 15.06.2018թ. N 15062018-06-0086, 15.06.2018թ. N 15062018-06-0061, 15.06.2018թ. N 15062018-06-0066, և 15.06.2018թ. N 15062018-06-0065 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, Ստեփանավան համայնքի ղեկավարի 26.06.2018թ. N 196 որոշումը և ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, համայնքի ավագանին՝ որոշում է` 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (528 ՀՀ դրամ):
• Ստեփանավան համայնքի 06-007-0106-0007 ծածկագրի Դեսինի փողոց 78/6-3 հասցեում գտնվող 0.02138 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:
• Ստեփանավան համայնքի 06-007-0304-0041 ծածկագրի Գործարարների փողոց 6/1 հասցեում գտնվող 0.1037 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:
• Ստեփանավան համայնքի 06-007-0122-0004 ծածկագրի Սուրբ Վարդանի փողոց 2/1 հասցեում գտնվող 0.02553 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:
• Ստեփանավան համայնքի 06-007-0122-0002 ծածկագրի Սուրբ Վարդան փողոց 2/2 հասցեում գտնվող 0.0493 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:
2. Ստեփանավան համայնքի 06-007-0292-0082 ծածկագրի Միքայելյան փողոց 78/1 հասցեում գտնվող 0.19876 հա մակերեսով հատուկ պահպանվող հողեր նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասը: |