Ստեփանավան համայնքի ապրանքանյութական արժեքների գույքագրման ցուցակում ընդգրկված AUDI A6 2.8L մակնիշի 2000 թվականի արտադրության ավտոմեքենան գտնվում է անսարք վիճակում և ներկայումս նպատակահարմար չէ համայնքային բյուջեից գումար տրամադրել ավտոմեքենան վերանորոգելու համար, ուստի անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքը: Ելնելով վորգրյալից, հիմք ընդունելով` «ՎԻ-ԷՄ-ԱՐ-ՓԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված ավտոմեքենայի շուկայակաան արժեքի գնահատման թիվ ՎՄ-30/2740 հաշվետվությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող AUDI A6 2.8L մակնիշի 2000 թվականի արտադրության ավտոմեքենան, մեկնարկային գին սահմանելով 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ համաձայն «ՎԻ-ԷՄ-ԱՐ-ՓԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված ավտոմեքենայի շուկայական արժեքի գնահատման թիվ ՎՄ-30/2740 հաշվետվության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |