Ստեփանավան համայնքի կազմում ներառված նախկին համայնքների փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է հանձնել Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:
Հիմք ընդունելով «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 09.03.2006թ. թիվ 351-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
- Թույլատրել համայնքի ղեկավարին Ստեփանավան համայնքի կազմում ներառված նախկին համայնքների փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ հանձնել (համաձայն թիվ 1, 2,3 հավելվածների):
|