Հիմք ընդունելով Արթուր Պարգևի Միկոյանի կողմից /անձնագիր AR0542779 տրված 19․12․2017թ․ 053-ի կողմից/ 31.10.2024թ. ներկայացված թիվ 2635 դիմումը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 2025թ․ հունիսի 26-ին կայացված թիվ ԼԴ/0269/02/25 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, ղեկավարվելով՝ ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով և հաշվի առնելով որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝ որոշում եմ․
1․Ճանաչել Արթուր Պարգևի Միկոյանի սեփականության իրավունքը Ստեփանավան քաղաքի 06-007-0065-0196 կադաստրային ծածկագրի տակ գտնվող ըստ փաստացի չափագրման 0.045391 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։ ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0065-0196 կադաստրային ծածկագրի տակ գտվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը՝ 0.045391 հա։
2. Հաստատել՝ 06-007-0065-0196 կադաստրային ծածկագրի 0.045391 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
3. Հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի կոմիտեի միավորված մարզային ստորաբաժանումում։