Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 22.08.2024 թվականի N 98-Ա որոշումը, Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 20-ի թիվ 2 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Սարալանջ թաղամասի 5-րդ փողոց 4 հողամաս հասցեում գտնվող, 0.12796 հա մակերեսով, 06-007-0344-0006 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 5120000 /հինգ միլիոն հարյուր քսան հազար/ ՀՀ դրամով օտարել 2025 թվականի հունվարի 20-ին Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի կողմից անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Լիլիթ Ասատուրի Մուրադյանին։
2. Լիլիթ Ասատուրի Մուրադյանին՝ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը:
3. Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո Լիլիթ Ասատուրի Մուրադյանի հետ երկու օրվա ընթացքում կնքել օտարման պայմանագիր, որը ենթակա է պետական գրանցման: