Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



21 ապրիլի 2025 թ.

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 06-007-0619-0142 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0․60119 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 12.07.2024թ. թիվ 91-Ա և 11.04.2025թ. թիվ 32-Ա որոշումները, 03.06.2024թ. N 03062024-06-0099 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը և ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ, 76-րդ և 78-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

1. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, մրցույթով 5 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել համայնքի սեփականությունը հանդիսացող, 06-007-0619-0142 կադաստրային ծածկագրով, 0․60119 հա մակերեսով, մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. հողամաս հասցեում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը: Մեկնարկային գին սահմանել 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
2. Հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում:
3. Ստեփանավանի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններն ու պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Ավագյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner