1.ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 21.10.2024թ. թիվ 1028 որոշման հիմքերի մեջ ավելացնել․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքը «Ստեփանավան, Ուրասար, կաթնաղբյուր» բնակավայրեր ներառող Լոռի-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը՝ գոտիավորման մասով:
2.Ստեփանավան համայնքի ղեկավարի 21.10.2024թ. թիվ 1028 որոշման մեջ ավելացնել լրացուցիչ կետ հետևյալ բովանդակությամբ՝ Համաձայն «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծի՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0338-0002 կադաստրային ծածկագրի հողամասից առանձնացված 0.12692 հա հողամասում ընդգրկված 06-007-1578-0001 կադաստրային ծածկագրով 0.00932 հա հողամասը գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակությունից համաձայն Ստեփանավան համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 17.05.2024թ. թիվ 46-Ա որոշման, ՀՀ Լոռու մարզպետի 21.05.2024թ. թիվ 226-Ա որոշման և Հայաստանի հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքը «Ստեփանավան, Ուրասար, Կաթնաղբյուր» բնակավայրեր ներառող Լոռի-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթի՝ փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի ֆոնդ: 3. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 21.10.2024թ. թիվ 1028 որոշման 4-րդ կետի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի ծածկագիրը փոխարինել հետևյալ ծածկագրով՝ 2025MSGPRL: 4.ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 19.02.2025թ. թիվ 195 որոշումը ուժը կորցրած ճանաչել: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: