|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
08 հոկտեմբերի 2024 թվականի N 10 |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք (2014) հունիսի 21-ի ՀO- 110-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (Փոփոխությունները 2023 թվականի մայիսի 3) Օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. նոյեմբերի 19-Ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343 - Ն որոշման հավելվածի /այսուհետ որոշում/ համաձայն, Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանում 2024թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին և Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:00 տեղի կունենա «Ստեփձոր-1» ՍՊԸ-ի «Չքնաղ-1» ՓՀԷԿ- ի կառուցման հանրային քննարկումը /1-ին հանրային քննարկում/։
«Չքնաղ-1» ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը 4,2ՄՎտ, դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 7150մ Ուրասարից /0,4հա/ մինչև Ստեփանավան /0.25 հա/:
|
|
|
- Կարծիքներ (մեկնաբանություններ)
|