Ի հիշատակ հայոց նահապետի մեծանուն Հայի` Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակի առթիվ, առաջարկություն կա Ստեփանավան համայնքի «Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ը անվանակոչել հայրենասեր ու իմաստուն մտավորականի` Սոս Սարգսյանի անունով: Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեփանավան համայնքի «Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ը անվանակոչել ` Սոս Սարգսյանի անունով: |