Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 21-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2023 թվականի N 21-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԵՐՈՎ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել զոհված զինծառայողի այրի՝ Ստեփանավան քաղաքի, Տեյրան փողոց թիվ 3/19 հասցեի բնակիչ՝ Լիլիթ Վարազդատի Մարիկյանը իր երեխայի՝ Սամվել Ալեքսանդրի Հայրապետյանին մանկապարտեզի վարձավճարից ազատելու համար: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի ժամանակ զոհվել է վերջինիս ամուսինը՝ Ալեքսանդր Սամվելի Հայրապետյանը: Երեխան՝ Սամվել Ալեքսանդրի Հայրապետյանը հաճախում է Ստեփանավան համայնքի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Լիլիթ Վարազդատի Մարիկյանի կողմից ներկայացված 06.03.2023թ. թիվ Մ-204 դիմումը, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողի՝ Ալեքսանդր Սամվելի Հայրապետյանի երեխա՝ Սամվել Ալեքսանդրի Հայրապետյանին 2023 թվականին ազատել մանկապարտեզի վարձավճարից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


Կողմ -17

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ

ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ

ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner