Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանին է դիմել՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան վարչական բնակավայրի բնակիչ Ալիկ Դարբինյանը իր երեխային՝ Արսեն Դարբինյանին, որը հանդիսանում է Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոցի սան, վարձավճարից ազատելու համար: Արսեն Դարբինյանը հաճախում է բռնցքամարտի խմբակ, մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի երկու անգամ դարձել է բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն: Արսեն Դարբինյանի ընտանիքը սոցիալապես անապահով է, ստանում է միայն անապահովության նպաստ: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Ալիկ Դարբինյանի կողմից ներկայացված 10.07.2024թ. թիվ Դ-725 դիմումը, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին` որոշում է. 1. «Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սան Արսեն Ալիկի Դարբինյանին ազատել վարձավճարից: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |