Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ և 37-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 և 14 հոդվածները և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 3-րդ կետը Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է 1. Հաստատել «Համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը»՝ համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 29.12.2021թ. թիվ 18-Ա որոշումը 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |