Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 26-րդ կետերով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Անվանափոխել Ստեփանավան համայնքի «Մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Մանկապատանեկան մարզադպրոց և ժամանցային կենտրոն» անվանումով և հաստատել կանոնադրությունը նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 13.12.2013 թվականի թիվ 47-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |