Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան քաղաքի 5-րդ դպրոցի տարածքի 68 վ/տ հասցեի բնակիչ Էմիկ Մարտիրոսյանը հայտնելով, որ 2024 թվականի դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքում որդին՝ Արսեն Շուրիկի Թորոսյանը ենթարկվել է վրաերթի և մահացել:Հուղարկավորության ծախսերը հոգացել է պարտքով վերցրած գումարով և հնարավորություն չունի գումարը վերադարձնելու, դրա համար խնդրում է դրամական աջակցություն: Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի 5-րդ դպրոցի տարածքի տնակ վ/տ 68 հասցեի բնակիչ Էմիկ Մարտիրոսյանի 14.02.2025թ. թիվ 318 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի օրենքի 18-րդ հոդվածով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Էմիկ Մգրդիչի Մարտիրոսյանին հատկացնել 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |