Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը աջակցելու համար, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ղեկավարությամբ գործում է համայնքների միությունը, որն իրականացնում է բազմաբնույթ միջոցառումներ` համայնքների զարգացման ծրագրերի նպատակով: Միության անդամավճարը կազմում է տարեկան 207000 (երկու հարյուր յոթ հազար) ՀՀ դրամ: Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Վճարել համայնքների միության 2022 թվականի տարեկան անդամավճարը` 207000 (երկու հարյուր յոթ հազար) ՀՀ դրամ գումարի չափով: |