Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած Ալեքսանդր Ռոմանի Սամոյլենկոյի կինը՝ Ստեփանավան քաղաքի, Գ. Նժդեհի փողոց թիվ 19/35 հասցեում փաստացի բնակվող՝ Լիանա Գառնիկի Եղիկյանը իր երեխայի՝ Ժենյա Ալեքսանդրի Սամոյլենկոյին մանկապարտեզի վարձավճարից ազատելու համար:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի ժամանակ ընտանիքով տարհանվել են Քաշաթաղի շրջանի Որոտան (Կուբաթլու) քաղաքից: Երեխան՝ Ժենյա Ալեքսանդրի Սամոյլենկոն հաճախում է Ստեփանավան համայնքի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Լիանա Գառնիկի Եղիկյանի կողմից ներկայացված 31.01.2023թ. թիվ Ե-97 դիմումը, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողի երեխա՝ Ժենյա Ալեքսանդրի Սամոյլենկոյին 2023 թվականի հունվար ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ազատել մանկապարտեզի վարձավճարից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |