Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



21 հոկտեմբերի 2024 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0111-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՎԻՐԱՀԱՅՈՑ ՄԱՅՐՈՒՂԻ ԹԻՎ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔՈԹԵՋԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0.02214 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԻԿՏՈՐԻԱ ԷԴՈՒԱՐԴԻ ԱԲՐԱՄՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վիկտորիա Էդուարդի Աբրամյանի /անզնագիր AX 0435306/ լիազոր ներկայացուցիչ Արթուր Շավարշի Սարգսյանի կողմից՝ 09.10.2024թ. ներկայացված թիվ Ա-1172 դիմումը, 21.08.2024թ.անշարժ գույքի բաժնեմասի սահմանման և բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը, գրանցամատյան՝ թիվ 27,  15.11.2016թ. թիվ 15112016-06-0001 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, 03.09.2024թ. գույքի նկատմամբ իրավունքի/սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-03092024-06-0167 որոշումը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, և այն հանգամանքը, որ քոթեջի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.02214 հա հողամասը համապատասխանում է ՀՀ hողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում,  սեփականաշնորհված քոթեջը իրենից ներկայացնում է քաղաքացիներին օրենքով սահմանաված կարգով սեփականաշնորհված սակավաբնակարան բնակելի տուն և ղեկավարվելով ՀՀ hողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով, 59-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 3-րդ կետի «է» ենթակետով, ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-ն որոշման է կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, 26.05.1998թ. 108-Կ հրամանով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով՝ որոշում եմ.

  1. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-007-0111-0005 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, քոթեջի սպասարկման համար նախատեսված, բնակավայրերի նպատակային նշանակության 0.02214 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Վիկտորիա Էդուարդի Աբրամյանի սեփականության իրավունքը:
  2.  Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
  3. Հողամասի սահմանները որոշվում են «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՐԱՀԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner